Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետի առաջարկով՝ ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։ «Այսօր դեկտեմբերի 7-ն է, լրանում է 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցը, որին զոհ գնացին շուրջ 25 հազար մեր հայրենակիցներ։ Խնդրում եմ նախ մեկ րոպե լռությամբ հարգենք երկրաշարժի զոհերի հիշատակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
