Շիրակի մարզում գրանցված ավտովթարի հետևանքով տուժել է 11 մարդ, մահացել է 6-ը. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից:

«Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել:

Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ բախվել են BMW և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները, հիվանդանոց տեղափոխված 3 տուժածները երեխաներ են:

You may also like...