Դեկտեմբերի 11-12-ն Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում

Դեկտեմբերի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

You may also like...