Արժևորվել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը․ Ռուբինյանը ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 13-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին:

ԱԺ փոխնախագահն արժևորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին: Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները:

You may also like...