Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցի վերացման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Կտրիճ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ դատարանը բավարարել է Կտրիճ Ներսիսյանի պաշտպանի բողոքը․ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման:

You may also like...