ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր՝ ապրիլի 13-ին, չի ստացել
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի աջակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած Իրանի նավահանգիստների շրջափակմանը։
Լոնդոնը չի մասնակցի այդ միջոցառումներին, երկուշաբթի BBC Radio 5-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Նա ընդգծել է, որ այս պահին չափազանց կարևոր է վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկությունը, և Բրիտանիայի կառավարության դիվանագիտական, քաղաքական և ռազմական բոլոր միջոցառումներն ուղղված են այդ նպատակին հասնելուն:
Սթարմերը նաև մատնանշել է բրիտանական բանակի հնարավորությունները նեղուցն ականազերծելու հարցում՝ չմանրամասնելով օպերատիվ հարցերը:
Սթարմերի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վրա ճնշում է գործադրվում Իրանի դեմ պատերազմի մեջ մտնելու համար, սակայն նա չի անի դա, եթե չլինեն ռազմական գործողություններին մասնակցելու «հստակ օրինական հիմք» և «հստակ մտածված ծրագիր»:
«Իմ որոշումը շատ պարզ էր. ինչ ճնշում էլ գործադրվի, իսկ դա զգալի է, մեզ պատերազմի մեջ չեն ներքաշի», — պարզաբանել է վարչապետը:
