Պակիստանում հայտարարել են առաջիկայում Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցությունների մասին

Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա «մոտ ժամանակներս», դիվանագիտական ​​ջանքերը դրական արդյունքներ են տալիս: Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։

«Դիտվում է միայն դրական առաջընթաց», — մեջբերել է նրա խոսքը The Express Tribune թերթը։

Ասիֆի խոսքով՝ շարունակվող դիվանագիտական ​​ջանքերը շարժվում են «կառուցողական ուղղությամբ»։

Իր հերթին, The Associated Press գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը քննարկում են Իսլամաբադում կրկին հանդիպում անցկացնելու հնարավորությունը. ուղիղ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-ին։

Միևնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմի պաշտոնատար անձինք նշում են Ժնևը որպես բանակցությունների նոր փուլի անցկացման հնարավոր վայր։

Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցի շուրջ՝ մի շարք հակասությունների պատճառով: Միացյալ Նահանգները հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու մասին:

You may also like...