Ասում է՝ եկեք հանրահավաք անենք իշխանությունների դեմ, որ բռնում է ընտրակաշառք բաժանելու համար. Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ նախաձեռնված վարույթին և շահարկումներին:
«Սաղաթելյան Իշխանն ասում է՝ եկեք միասնական հանրահավաք անենք այս իշխանությունների դեմ, որոնք իրենց բռնում են ընտրակաշառք բաժանելու համար: Այսինքն՝ տողատակում կարդում ենք՝ եկեք ճնշենք, որ այլևս չբռնեն, և ընտրակեղծարարները հասնեն իրենց մուրազին:
Բայց լավ միտք է. հավաքվեք, տեսնենք՝ ովքերով եք ընտրակեղծարարություն խրախուսում: Չնայած ամեն ինչ պարզ է»,- գրել է Հարությունյանը:
Ինչպես հայտնել էինք, «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը և ևս մեկ անձ ձերբակալվել էին, Հակակառուպցիոն կոմիտեն հրապարակել էր ձայնագրություն։
