Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլիին։

Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։

You may also like...