ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը Հայաստանի արդարադատության ոլորտի ներկայացուցիչների հետ մասնակցել է ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ տպագրված նոր ձեռնարկի շնորհանդեսին, որը միտված է օգնելու ակտիվների բռնագրավման գործերով զբաղվող դատավորներին և դատախազներին: Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Հայաստանի կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ:

You may also like...