Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում
Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը։
Զրուցակիցները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ։


