Թուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինք

Անթալիայում ձերբակալվել է 19-ամյա անձ, որը Քահրամանմարաշի ուսումնական հաստատություններում հարձակումներ կազմակերպելու սպառնալիքներ է հրապարակել սոցցանցերում։

Սամսունում ձերբակալվել է ևս 7 անձ, որոնցից 6-ն անչափահասներ է։ Նրանց մեղադրում են նախապատրաստվող հարձակումների մասին կեղծ տեղեկատվության և միջնակարգ դպրոցի պատերին սպառնալից գրություններ կատարելու համար։

Ավելի վաղ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի միջնակարգ դպրոցում կրակոցների հետևանքով հաղորդվել էր 9 զոհի և 13 վիրավորի մասին:

Կրակողը, որը 13 տարեկան էր, նույնպես մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...