Վարչապետն առաջարկել է ստեղծել ՓՄՁ-ների շահերի պաշտպանության կազմակերպություն (տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ստեղծել փոքր ու միջին ձեռնարկությունների շահերի պաշտպանության կազմակերպություն:
Այս մասին վարչապետը նշել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի անդամների և փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ հանդիպման ընթացքում:
«Ձևավորվում է մի օղակ, որի պարտականությունն է կառավարության հետ աշխատելը, հարցերը հավաքել, բերելը, որը կլինի պրոֆեսիոնալ և պետական պաշտոն չի լինի»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել այդ կազմակերպությունը, բայց պայմանով, որ ՓՄՁ-ն ևս կմասնակցի ֆինանսավորմանը:
