Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է

Ուկրաինայի ոստիկանությունը ոչնչացրել է Կիևում քաղաքացիների ուղղությամբ անկանոն կրակ բացած և պատանդներ վերցրած անհայտ անձին:

Այս մասին նշել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Անհայտ անձը ոչնչացվել է ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում:

Նշվում է, որ իրականացվում են անձի նույնականացման աշխատանքներ:

Փողոցում արձակած կրակոցների հետևանքով սպանվել է 1, վիրավորվել՝ 10 անձ, այդ թվում՝ 1 երեխա:

You may also like...