Լավ դուք ի՞նչ սորտ եք. ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

Ընդդիմադիր քարոզիչներ, քաղաքագետ կոչվածներ, հայտնի խմբագիրներ, ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին, երբ ասում էիք, թե հուշահամալիրի նորոգումն իշխանությունները նախաձեռնել են, որ ապրիլի 24-ին մարդիկ չկարողանան գնալ Եղեռնի հուշահամալիր, որ հուշարձան են «ավիրում» օտարների պահանջով:

Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Լավ դուք ի՞նչ սորտ եք, որտեղից եք եկել ընկել մեր գլխին»,- գրել է Հարությունյանն ու կիսվել լուսանկարներով:

671624234_10164174213383501_493234165449422619_n.jpg (160 KB)

674930595_10164174213593501_9209583367132690931_n.jpg (246 KB)

675537011_10164174213378501_4097719681979800482_n.jpg (106 KB)

Հիշեցնենք՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել իրականացված և ընթացիկ հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներին:

You may also like...