Միայն ձեր անունը բավարար է , որ երեխաներն ընտրեն սպորտի ճանապարհն ու գան այստեղ. վարչապետը՝ Աբրահամին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Ներքին Չարբախում մասնակցել են Արթուր Աբրահամի անվան սպորտդպրոցի հիմնարկեքի արարողությանը:

Վարչապետը շնորհավորել է բռնցքամարտիկին, նշել, որ ուրախությամբ է արձանագրում՝ գործի 1/6-րդ մասն արված է:

«Թաքցնելու բան չկա, բոլորն էլ գիտեն՝ բրենդինգն ամենակարևոր բանն է աշխարհում. այսինքն՝ նույն դպրոցը 2 տարբեր բրենդինգով 2 տարբեր բաներ են բացարձակապես: Կարևոր է, որ մեր՝ հաջողությունների հասած մարզիկներն իմանան, որ Հայաստանում իրենց ինչքան են սիրում ու ինչքան գնահատում:

Բացի այդ, երեխաներն էլ են սիրում հայտնի ու անվանի մարզիկներին, միայն ձեր անունը բավարար է նրանց ընտրության համար, որ ընտրեն սպորտի ճանապարհն ու գան այստեղ»,- ասել է վարչապետը:

Նա շնորհակալություն է հայտնել Աբրահամին իր նվաճումների համար, նշել, որ շնորհակալ է՝ գիտելիքն ու փորձը ծննդավայրում կիսելու ակնհայտ պատրաստակամության համար:

You may also like...