Ընթանում է Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը:

Այժմ ընթանում է Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

You may also like...