Տաշիրում և Ստեփանավանում խուզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները

Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեում։

Մասնավորապես, մեր տեղեկություններով Տաշիրում և Ստեփանավանում խուզարկվում են Կարապետյանների աջակիցներ Վրույր Այվազյանի, Անդրանիկ Գևորգյանի, Վահե Դավթյանի և Արսեն Միկոյանի բնակարանները։

You may also like...