Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ: Դատարանը մերժել է  Ղուկասյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը։
Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորված է:
Ավելի ուշ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք էր ներկայացվել՝ դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար:

You may also like...