Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսական ուժերը հարվածել են Սումիին։ Տեղական իշխանության տվյալով՝ վնասվել են բարձրահարկ շենքեր, քաղաքացիական տրանսպորտային միջոցներ և մեկ բուժհաստատություն։
Վիրավորվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Ուկրաինական կողմը նաև հայտնել է Սամարայի մարզում ռուսական նավթաբազա թիրախավորելու մասին: Հարվածըհասցվել է ԱԹՍ-ներով, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ գիշերը խոցվել է ուկրաինական 97 անօդաչու թռչող սարք:
Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Աստրախանի, Բելգորոդի,Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Սամարայի և Սարատովի մարզերը:

You may also like...