Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով ՄԱԶԾ-ի՝ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում ունեցած մեծ դերակատարությունը:

Քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջնահերթություններ են սահմանվել ապագա քայլերի մասին: Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է «Հավասար վերաբերմունքի և հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմնի» ստեղծման մասին կարգադրությունը:


