Հռոմի Պապ Լևոն XIV-ը կոչ է արել դադարեցնել Աֆրիկան թալանելը
Հռոմի Պապ Լևոն XIV-ը ժամանել է Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո, որտեղ դատապարտել է մայրցամաքի ռեսուրսների «գաղութացումն» ու շահագործումը։
Աֆրիկա իր 11-օրյա շրջագայության գրեթե բոլոր երկրներում Լևոն XIV-ը խոսել է «ռեսուրսների ծարավը կոտրելու» անհրաժեշտության մասին, որը Պապը համարում է ամենաարյունալի հակամարտությունների շարժիչ ուժը։
Անգոլայում նա կոչ է արել «աշխարհում ստեղծել համակեցության արդար մոդել՝ զերծ էլիտաների կողմից պարտադրվող ստրկության ձևերից»։
Հռոմի Պապի այցը Աֆրիկա տեղի է ունեցել միջազգային լարվածության ֆոնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր հովվապետին՝ Իրանի հետ պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման համար։
Պապը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները, ինչպես նաև հայտարարել է, որ «Աստված չի լսում նրանց աղոթքները, որոնց ձեռքերն արյան մեջ են»։
