Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
  • «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) — 02.06.2026 թ.
  • «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 11.06.2026 թ.
  • Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) — 15.06.2026 թ.
  • «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» (էսսե)-24.06.2026 թ.
  • Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) — քննաշրջանի ընթացքում
  • «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում
  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում
  • «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
  • 12-րդ դասարանում քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
  • «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) — 03.06.2026 թ.
  • «Մաթեմատիկա» (գրավոր) — 10.06.2026 թ.
  • «Հայոց պատմություն» (գրավոր) — 17.06.2026 թ.
  • «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում
  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում
  • «Ֆիզկուլտուրա» (ստուգարք) — 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:

You may also like...