Անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտը հանձնառությունների խախտումն է. Փեզեշքիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարը երկարաձգելու մասին, մինչև Իրանը ներկայացնի իր առաջարկները, և քննարկումներն ավարտվեն:

Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Թրամփը դեռ հստակ վերջնաժամկետ չի սահմանել Իրանի առաջարկները ստանալու համար:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը միշտ ողջունել է երկխոսությունը, իսկ անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտներն են հանձնառությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները:

Իրանի խորհրդարանի խոսնակն էլ հայտարարել է, որ համապարփակ հրադադարն իմաստ կունենա, եթե չուղեկցվի ծովային շրջափակումով, և եթե Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում:

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով՝ Հորմուզի նեղուցի վերաբացումն անհնար կլինի հրադադարի լուրջ խախտումների դեպքում:

You may also like...