ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն

ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն, հայտնում են ԿԸՀ-ից։

Նշենք, որ քաղաքական ուժերի մեծ մասն այսօր է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։

You may also like...