Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արա Աղանյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Երկամարտում 94 կգ քաշային հայ ծանրորդը գրանցել է 381 կգ (175+ 206 կգ) արդյունք: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 167, ապա 172 և 175 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա երկրորդն էր:
Հրում վարժությունում Աղանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 200 կգ կշռող ծանրաձողը, ապա գլխավերևում է պահել 206 կգ-ն:
Երրորդ մոտեցման համար Աղանյանը 212 կգ էր պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել: Արդյունքում, պոկում վարժությունը նա ավարտել է երրորդ տեղում:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ երկամարտի 386 կգ արդյունքով:

You may also like...