Արաղչի-Ասիմ Մունիր հանդիպումն ավարտվել է․ ինչ են քննարկել կողմերը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերաբերյալ վերջին զարգացումները և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու  հնարավորությունը։

Ինչպես հայտնել է AL Jazeera-ն։ Արաղչին բարձր է գնահատել Պակիստանի կառավարության, մասնավորապես ֆելդմարշալ Ասիմ Մունիրի դերը հրադադարի հաստատման և պատերազմի ավարտի համար և կիսվել է Իրանի տեսակետներով և նկատառումներով այս հարցի վերաբերյալ։

Մունիրը հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ շարունակելու Պակիստանի միջնորդական ջանքերը մինչև արդյունքի հասնելը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադում չի պլանավորում հանդիպումներ անցկացնել ամերիկացի բանակցողների հետ։

You may also like...