Ստամբուլում սրճարանի այցելուները բարձր երաժշտությունը շփոթել են երկրաշարժի հետ և դուրս են վազել փողոց
Ստամբուլի Սուլթանգազի շրջանում սրճարանի այցելուները խուճապահար դուրս են վազել փողոց՝ վախենալով երկրաշարժից, սակայն նրանց վախի պատճառը եղել է կողքով անցնող մեքենայի հզոր աուդիոհամակարգը։
Այս մասին հայտնել է Birgün պորտալը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Պորտալի հրապարակած տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են հանգիստ սեղանի խաղ խաղացող տղամարդիկ հանկարծ նայում շուրջը եւ խուճապահար դուրս վազում հաստատությունից՝ դռների մեջ փոքրիկ խցանում առաջացնելով:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։
