Հարավային Սուդանում ավիավթարի հետևանքով 14 մարդ է զոհվել

Հարավային Սուդանի Ջուբա քաղաքից ոչ հեռու ինքնաթիռ է կործանվել: Զոհվել են ինքնաթիռում եղած 13 ուղևորը և օդաչուն:

Նրանց թվում են Քենիայի երկու և Հարավային Սուդանի 12 քաղաքացի։

Երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալով՝ ինքնաթիռի հետ կապը կորել է Եյից Ջուբայի միջազգային օդանավակայան թռիչքի ժամանակ։

Նախնական տվյալով՝ ավիավթարի պատճառ կարող էին դառնալ վատ եղանակային պայմանները, մասնավորապես՝ վատ տեսանելիությունը։

You may also like...