Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, գտնվում է Երևանում

Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Հայակական հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։

Քաղավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...