Իրավապահները գործողություններ են կատարել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում․ կան բերման ենթարկվածներ

Իրավապահները գործողություններ են կատարել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում, կատարվել են խուզարկություններ, և կան բերման ենթարկվածներ։

ՀՀ հակոկոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։

«Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- հավելել են կոմիտեից։

You may also like...