Շինարարության որակից դժգոհություններ ունե՞ք. վարչապետն այցելել է Ծովասարի նորակառույց մանկապարտեզ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայցը Գեղարքունիքի մարզում:
Նա ծանոթանում է Կառավարության ֆինանսավորմամբ ու համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ընթացքին:
Վարչապետը կանգառ է ունեցել Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրում, որտեղ կառավարության ջանքերով մանկապարտեզ է կառուցվել, այն արդեն լիարժեք գործում է:
Վարչապետը շրջել է մանկապարտեզում, աշխատակիցներից հետաքրքրվել, թե կա՞ն դժգոհություններ՝ շինարարության որակի հետ կապված: Ի պատասխան՝ դժգոհություններ չեն հնչել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
