Թրամփը հրամայել է նախապատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին նախապատրաստել Իրանի երկարաժամկետ շրջափակումը, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։

Նրանց խոսքով՝ նախորդ օրն իր ազգային անվտանգության թիմի հետ Մերձավոր Արևելքի իրավիճակի քննարկման ժամանակ Թրամփն առաջարկել է շարունակել ճնշումն Իրանի տնտեսության վրա և խանգարել Թեհրանին նավթ արտահանել՝ խոչընդոտելով նավերի մուտքն այդ երկրի նավահանգիստներ և դրանց ելքն այնտեղից:

«Թրամփի կարծիքով ՝ գործողությունների այլ տարբերակներ, ինչպիսիք են Իրանի ռմբակոծումը կամ այդ հակամարտությունից դուրս գալը, ավելի մեծ ռիսկ են պարունակում, քան շրջափակման հաստատումը», — լրագրողները մեջբերում են անանուն պաշտոնյաների խոսքերը:

You may also like...