Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները հանձնաժողովը չի ընդունել
Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող մոտ 7.5 կմ հատվածում (կմ182+532-կմ190+000) կատարված հիմնանորոգման աշխատանքներն առկա թերությունների պատճառով հանձնաժողովը չի ընդունել շահագործման։
Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, կապալառու կազմակերպությունն իր միջոցներով իրականացնում է նշված 7.5 կմ հատվածում առկա թերությունների վերացման աշխատանքներ։
Կատարվող աշխատանքների ընթացքին հետևել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը։
