Դեսպան Քվինը հանդիպել է ԼՂ-ի երիտասարդների հետ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 15-ին դեսպան Քվինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հետ՝ քննարկելու նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության միջոցով ավելի մեծ ինտեգրման հնարավորությունները։
«Տեղահանվածների իրավունքները պետք է ճանաչվեն և պաշտպանվեն ոչ միայն այս շաբաթ նշվող Մարդու իրավունքների պաշտպանության օրը, այլև յուրաքանչյուր օր»- նշված է հաղորդագրության մեջ:
