Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի հացահատիկի և պարարտանյութի նոր խմբաքանակ

Ապրիլի 30-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի և պարարտանյութի նոր  խմբաքանակ:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ բեռը ուղարկվելու է Բիլաջարի կայարանից:

Հիշեցնենք, որ հացահատիկի նախորդ խմբաքանակը Հայաստան է ուղարկվել ապրիլի 24-ին և բաղկացած է եղել 5 վագոնից:

You may also like...