Ուկրաինական դրոնը խոցվել է Կրեմլից ոչ հեռու

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարք է բախվել Մոսկվայի Մոսֆիլմովսկայա փողոցում գտնվող բնակելի շենքին:

Ռուսական Telegram ալիքները հաղորդել են, որ 36-րդ հարկի երեք սենյակի պատերը քանդվել են, վիրավորներ չկան։

Բնակիչները տարհանվել են։ Ականատեսների խոսքով՝ շենքի ճակատային մասի մի հատված փլուզվել է և ընկել շենքի տակ գտնվող մեքենայի վրա։

Նշվում է, որ երկար ժամանակ անց դա առաջին դեպքն է, երբ անօդաչու թռչող սարքը հասել է Մոսկվա։

Սովորաբար դրանք խոցվում են Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ անօդաչու թռչող սարքը խոցել են Կրեմլից մոտ 6 կմ  հեռու:

You may also like...