Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ն կկալանավորվի. միջնորդությունը բավարարվել է

Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի տեղակալը հանրային քրեական հետապնդում է հարուցել դատավորի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Որոշումն ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել էր մեղադրանք: Դատավորը ձերբակալվել էր:

You may also like...