Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ միգրացայի և քաղաքացիության ծառայությունն է․ ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ հիշեցնում է․
ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու դիմումները պետք չէ ուղարկել ԿԸՀ։
Լիազոր մարմինը ՆԳՆ միգրացայի և քաղաքացիության ծառայությունն է։
