Հայ-ադրբեջանական մեդիա-փորձագիտական կլոր սեղան-քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկխոսության հնարավորություններին
Հայկական կողմից մասնակցել են փորձագիտական և մեդիադաշտի մի շարք ներկայացուցիչներ, իսկ ադրբեջանական կողմից՝ փորձագետներ Ֆարհադ Մամեդովը, Զաուր Շիրիևը և Ռուսիֆ Հուսեյնովը։
Տեղի է ունեցել ակտիվ քննարկում՝ տեսակետների փոխանակման, հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են երկու հասարակությունների պատկերացումները Հարավային Կովկասում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ։
Երկուստեք ընդգծվել է վստահության ձևավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և փորձագիտական երկխոսության շարունակականության կարևորությունը։
Խորհրդից նշում են, որ հանդիպումն ընթացել է բաց և կառուցողական մթնոլորտում, մասնակիցներից շատերը շեշտադրել են խաղաղության գործընթացում նման քննարկումների նշանակությունը։

