Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերի սեռական բռնության դեպքի մասին
«Վեդիում անչափահաս երկու քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքը ուզում են քաղաքականացնել»։
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
«Սա մաքուր իրավական բնույթի հարց է, ոչ ոք չփորձի քաղաքականացնել»,- ասել է նա։
Ըստ Պողոսյանի՝ մանկապիղծներին ոստիկանությունն ի սկզբանե բացահայտել է ու ներկայացրել քննչական մարմին։
«Դեպքը կոծկելու նպատակ չի կարող լինել, արհեստական հանրային հնչեղություն տրվեց, չգիտեմ՝ նպատակը որն էր»,- նշել է ՔԿ նախագահը։
