Եվրամիությունը պետք է Անկարային ներառի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է Անկարային ներառի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում:

Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցայի հետ հանդիպման ժամանակ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցությունը համարում է իր ռազմավարական նպատակը, սակայն ակնկալում է հարաբերություններում համապարփակ առաջընթաց:

Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ էր արել Եվրամիությանը՝ հրաժարվել Թուրքիայի հետ հարաբերություններում ռազմավարական «կուրությունից»:

ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործընկերության հարցը կքննարկվի հուլիսին Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում:

You may also like...