Զվարճացեք և հաճույք ստացեք․ Թրամփը՝ ՉԹՕ-ների վերաբերյալ հրապարակված փաստաթղթերի մասին

Պատերազմի նախարարությունը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի առաջին փաթեթը, գրել է Թրամփը։

«Այժմ մարդիկ կարող են ինքնուրույն որոշել, թե իրականում ինչ է կատարվում։ Զվարճացեք և հաճույք ստացեք»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էիքն, որ Պենտագոնը հրապարակել է տասնյակ Չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր։

Պատերազմի նախարարության հրապարակած ֆայլերը ներառում են անհայտ օբյեկտների մի քանի լուսանկարներ, այդ թվում՝ Լուսին «Ապոլոն 12» առաքելության ժամանակ արված որոշ լուսանկարներ։

You may also like...