Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ (տեսանյութ)
Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը։
Ինչպես հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, այս ջրատարից են ջուր ստանում Գյումրի քաղաքի կեսն ու հարակից 13 գյուղ։
600 մմ-ոց թուջե ջրատարը վթարվել է Ջրաձոր գյուղի մոտ`վայրկյանում 90-100 լիտր ջրի կորստով։
«Վեոլիա Ջուր» ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասը բնակավայրերում հայտարարել ջրանջատում և սկսել վթարավերացման աշխատանքները։
