ՀՀ նախագահը հանդիպել է Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների հետ
Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահի հետ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը դպրոցականների հետ զրուցել է կրթության, գիտակից ու պատրաստված քաղաքացի դառնալու կարևորության և մի շարք այլ թեմաների մասին:
Հանդիպման ավարտին սովորողները նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ:

