Արթուր Նահապետյանը և ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն անդրադարձել են ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին
Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին։
Կարևորվել է հատկապես Կոմիտեի դերը ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում, ինչպես նաև աշխատանքների արդյունավետ համակարգումը՝ առկա ռիսկերին արագ և հետևողական արձագանք ապահովելու նպատակով:
.jpg)
Արթուր Նահապետյանը նշել է, որ Կոմիտեն, որպես նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող միակ նախաքննական մարմին, ակտիվ և հետևողական պայքար է մղում ընտրական բնույթի հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ:
Անդրադառնալով վերջին շրջանում կառույցի կողմից արձանագրված՝ ընտրական գործընթացներին առնչվող բացահայտումներին՝ Կոմիտեի նախագահը փաստել է, որ դրանք հիմնականում վերաբերում են կաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերին:

