Հայ խաղաղապահների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառում՝ Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ
Այս միջոցառումը միտված է Հայաստանի խաղաղապահ բրիդադի 2-րդ գումարտակի կարողությունների զարգացմանը՝ արհեստավարժության բարձրացման և միջազգային խաղաղապահ գործառույթների նախապատրաստման շարունակական աշխատանքների շրջանակում։
Կանզասի ազգային գվարդիայի անձնակազմը ներկայացրեց խաղաղապահ գործողություններում կիրառվող ռազմական պլանավորման գործընթացների, հրամանատարական տարբեր օղակներում համակարգման ու բուժօգնության պլանավորման լավագույն փորձը։
Այս նախաձեռնությունն ընդգծում է Հայաստանի ու Կանզաս նահանգի միջև Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003թ․ ի վեր գործող երկարամյա համագործակցությունը՝ մարտական պատրաստության, պատրաստվածության և արհեստավարժ զինվորական ծառայության կատարելագործման հարցերում։

