Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորությունները
Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման և մշակման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։
Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում առկա ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցությանը։
Կարևորվել է գլոբալ մատակարարման շղթաներում կրիտիկական հանքանյութերի ռազմավարական նշանակությունը, և ընդգծվել ոլորտում համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը։

