«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆ (տեսանյութ)
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարության աջակցությամբ այստեղ բարեկարգվել են զբոսաշրջային արահետները, կառուցվել քարե և փայտե աստիճաններ, իսկ դժվարանցանելի հատվածները դարձել են ավելի հասանելի ու անվտանգ։
Տեղադրվել են նաև ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներ, որոնք այցելությունն ավելի հարմարավետ ու բովանդակալից կդարձնեն։

