Արթուր Օսիպյանը ձերբակալվել է

Ղարաբաղցի Արթուր Օսիպյանը ձերբակալվել է։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից՝ նշելով, որ նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Արաբկիր վարչական շրջանում:

Այնտեղ նրան է մոտեցել ղարաբաղցի Արթուր Օսիպյանը և սկսել անհիմն մեղադրանքներ հնչեցնել: Նրա հայտարարությունները հունից հանել են վարչապետ Փաշինյանին:

9488aaec-7e51-4f9b-964c-f29969bbc8ee.jpg (16 KB)

Օսիպյանի «Ֆեյսբուք»-ից պարզ է դառնում, որ նա նախապես գրառում է արել և կանխամտածված գնացել ու սադրել է վարչապետին:

You may also like...